211652_close_icon
views-count4600 դիտում article-date 22:16 20-07-2018

Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների սերտ հարաբերություններն ու ամենօրյա գործընկերությունը, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն շնորհավորեց Վալերիյ Օսիպյանին նշանակման առթիվ և հավաստեց, որ դեսպանությունը միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության խորացմանը: Երկուստեք կարևորվեցին փորձի փոխանակման, երկու երկրների տարածքում հետախուզվողների հայտնաբերման, արտահանձնման, օպերատիվ կապի ամրապնդման ոլորտներում առավել արդյունավետ համագործակցելու հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր