4832 դիտում
20:01 23-07-2018
Իրանն «Օդ-Օդ» կարգի նոր հրթիռի սերիական արտադրություն է սկսում
Իրանում հուլիսի 23-ին հանդիսավորությամբ տրվել է «օդ-օդ» դասի նոր հրթիռի՝ «Ֆակուր»-ի արտադրության մեկնարկը: Այս մասին հաղորդում է [url=https://www.tasnimnews.com/en/news/2018/07/23/1783601/iran-begins-mass-production-of-new-air-to-air-missile]Tasnim[/url] գործակալությանը:
Հրթիռը ստեղծվել է միջազգային վերջին տեխնոլոգիաներին համապատասխան: Այն կարող է խոցել ամենատարբեր ինքնաթիռներ: Այս մասին ասել է հանդիսավոր միջոցառմանը ներկա Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:
Նա ընդգծել է, որ հրթիռը մշակվել է և կարտադրվի Իրանում: «Որոշ երկրներ տեխնոլոգիաները ներմուծում են, սակայն չեն կարողանում գործը մինչև վերջ հասցնել և ունենալ նոր տեսակներ: Ուժեղ երկիրը, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է, գիտական տեխնոլոգիական զարգացած բազայով կարող է ստեղծել այդ տիպի հրթիռների նոր մոդելներ»,- ասել է նախարարը:
Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսքը «Ֆակուր 90» հրթիռի վերջանական տարբերակի մասին է, որն առաջին անգամ ներկայացվել է 2013 թվականին, ռազմական շքերթի ժամանակ:
Նմանատիպ նյութեր
8381 դիտում
14:19 19-08-2017
«Կալաշնիկով»-ը պատրաստ է 2018 թվականին АК-12-ի սերիական արտադրություն սկսել
1006 դիտում
14:15 26-09-2014
Թուրքիան և ամերիկյան Sikorsky ընկերությունը մարտական ուղղաթիռների համատեղ արտադրություն են սկսում
1883 դիտում
10:04 05-03-2016
Իրանն ու Հայաստանը համատեղ գործակցություն են սկսում զբոսաշրջության ոլորտում. «Առավոտ»
Այս բաժնից
1045 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1063 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
946 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել