6295 դիտում
20:31 24-07-2018
«Զիբիլիքսի» գործը նոր ընթացք է ստանում․ ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրության շրջանում «Զիբիլիքս» անվանումն ստացած քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով հուլիսի 24-ին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը: Տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հանդիպել է ընտրողներ Հ. Ս.-ին ու նրա կնոջը և ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:
[color=#EF2929]Ծանութցում[/color]․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4136 դիտում
13:28 27-07-2018
Կալանավորվել է «Զիբիլիքս»-ի գործով ընտրողներին կաշառք տալու մեջ մեղադրվող Հեղինե Փոգրարյանը
3706 դիտում
11:41 24-08-2017
ԵԼՔ դաշինքը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը
30179 դիտում
10:18 29-05-2018
Կոյուղաջրի գործը նոր ընթացք է ստանում. քննչական գործողություններ են կատարվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան