211652_close_icon
views-count13221 դիտում article-date 18:47 25-07-2018

Հաղարծինցիներն իրենց հայհոյած բնապահպանների պատճառով են միջպետական ճանապարհը փակել․ «Առավոտ»

Միջպետական ավտոճանապարհն արդեն մի քանի անգամ փակած Հաղարծին եւ հարակից Թեղուտ համայնքների բնակիչները երեկ երեկոյան մարզային իշխանությունների հետ են հանդիպել: [url=https://www.aravot.am/2018/07/25/972139/]Aravot.am[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց Հաղարծինի գյուղապետ Գեւորգ Թամրազյանը: Գյուղացիների պահանջն էր բնապահպան ակտիվիստներին հեռացնել «Դիլիջան ազգային պարկի» տարածքից: Ինչը, գյուղապետի խոսքով, հակասում է օրենքին: «Չկա նման օրենսդրություն, որպեսզի կատարվի բնակչության պահանջը: Նրանց վրդովմունքի պատճառը հասկանալի է, բայց որեւէ կերպ օրենսդրական դաշտում չէ: Չնայած՝ թե մարզպետն է եկել բողոքի ցույցի ժամանակ, թե ոստիկանության մարզային վարչության պետը, ժողովրդի հետ բացատրական աշխատանքներ ենք տարել, հորդորել, որ հետ կանգնեն իրենց պահանջից: Բնակիչները չեն պատկերացնում իրենց պահանջի օրինական հիմքերը, բայց բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհը բացվեց: Միջպետական ճանապարհ փակելը ճիշտ չէ, առավել եւս այս նոր կառավարության օրոք այդ ճանապարհով հարցեր լուծելը ճիշտ չէ»,-ասաց Հաղարծինի համայնքապետը: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2018/07/25/972139/]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր