4569 դիտում
15:27 26-07-2018
Կառավարության աջակցությամբ Արարատի մարզում կիրականացվի մոտ 2 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր
Կառավարության որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղատնտեսության մեջ։
«Գրին ֆարմեր»-ն Արարատի մարզի Երասխ գյուղում նախատեսում է կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ, որոնք համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, այդ թվում՝ հակակարկտային: Ընկերությունը մտադիր է կատարել 1,87 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մինչև 250 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Նմանատիպ նյութեր
8473 դիտում
13:26 20-12-2018
Կառավարությունն արտոնություն տվեց «Սպայկա»-ին. կիրականացվի 28 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
2215 դիտում
14:46 09-07-2020
Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»