211652_close_icon
views-count7662 դիտում article-date 23:29 27-07-2018

«Կարծում եմ՝ դա ձև չէ». Հայրապետ Գալստյանը՝ Արա Մինասյանին «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատելու մասին․ NEWS.am

Առողջապահության նախարարը պետք է հրավիրեր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, հետը զրույց ունենար կամ աշխատակիցների հետ հանդիպում ունենար, ոչ թե անմիջապես որոշումը կայացներ։ Այս մասին [url=https://news.am/arm/news/463919.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը՝ անդրադառնալով փաստին, որ առողջապահության նախարարի որոշումով Արա Մինասյանն ազատվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից: «Այնտեղ ստուգումներ են իրականացրել, եւ այդ ստուգումների արդյունքներին ծանոթացել են լրատվամիջոցներից, բայց որ տնօրենը չէր հրավիրվել, նա երկար տարիների աշխատանքային փորձ ունի, հարգանք ու սեր է վայելում, ուստի պետք չէր զլանալ, պետք էր հրավիրել կազմակերպության ղեկավարին եւ հետը զրույց ունենալ կամ աշխատակիցների հետ հանդիպալ, ներկայացնել, մեղադրանքները հնչեցնել, նոր հետո հիմնավորել, ոչ թե անմիջապես որոշումը կայացնել, որոշումը նրան հասցնել ինչ-որ ճանապարհով։ Կարելի էր հրավիրել կամ հանդիպել, եթե գոնե ոչ նախարարը, ապա նախարարության ներկայացուցիչը ներկայանար անձնակազմին, ի վերջո վաստակաշատ անձնակազմ է, եւ լրատվական միջոցներով շնորհակալություն հայտներ այդ անձնակազմից: Չի կարելի արհամարհանքով վերաբերվել այդ կոլեկտիվին, նրանք սպասում էին նախարարին։ Ինձ համար, իհարկե, շատ տհաճ է, որ այդպիսի դեպք է տեղի ունեցել, ես կուզեի ամենը քաղաքակիրթ արվեր, հիմնավորվեր, անձնակազմի կարծիքը իմանային, իսկ եթե իրավախախտում է եղել, դրանով պետք է իրավապահները զբաղվեն, ոչ թե առողջապահության նախարարությունը ու նոր հետո եզրակացություններ անել։ Կարծում եմ՝ դա ձեւ չէ, մարդուն աշխատանքից ազատել նշանակում է հեռացնել, բայց դա եւս պետք է կատարվի քաղաքակիրթ ձեւով»,- ընդգծեց Հայրապետ Գալստյանը: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (ՀԱԱԿ) տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ, նույն խնդրին անդրադառնալով, ասաց. «Ես շատ լավ եմ վերաբերվում Արա Մինասյանին: Որպես բժշկական կենտրոնի տնօրեն, իհարկե, սրտացավություն եմ ուզում ցուցաբերել, որովհետեւ իսկապես, տհաճ բան է, ավելին չեմ կարող ասել»: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/27/1101822/]հայտնել էինք[/url], որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը գործադուլ է հայտարարել՝ ապօրինի համարելով Առողջապահության նախարարի որոշումը՝ ԲԿ տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր