13384 դիտում
08:48 28-07-2018
ԱՄՆ-ը հետևողական կոչ է արել հետաքննել «Մարտի 1-ի» դեպքերը. «Ամերիկայի ձայն»
«Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն», - այս մասին [url=https://www.amerikayidzayn.com/a/4503130.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական և ապօրինի սպանություններ»:
«Բողոքարարների, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», - ասվում էր ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցում, որը հետևել էր 2008 թվականի «Մարտի 1-ի» ողբերգությանը:
Նմանատիպ նյութեր
2936 դիտում
09:13 16-03-2022
ԱՄՆ Սենատը կոչ է անում հետաքննել Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունները Ուկրաինայում․ «Ամերիկայի ձայն»
1324 դիտում
16:11 04-10-2014
Ղազախստանը ԵԱՀԿ-ին կոչ է արել հետաքննել Ուկրաինայում կատարված ռազմական հանցանքները
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան