211652_close_icon
views-count3672 դիտում article-date 17:40 28-07-2018

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը

Հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման մասին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարության հետ: «Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ հայկական կողմին անհրաժեշտ պարզաբանումներ են փոխանցվել հուլիսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ: Մասնավորապես նշված է, որ ՀԱՊԿ ընթացակարգերի կանոնների համաձայն՝ հատկապես հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը, եթե նման հետկանչի որոշում Երեւանում ընդունվել է: Հիշեցնենք, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրել է երկրի սահմանադրական կարգի տապալման մեջ:

Նմանատիպ նյութեր