3321 դիտում
10:28 29-07-2018
Ինդոնեզիայի զբոսաշրջային կենտրոններից մեկում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժն առնվազն 10 մարդու կյանք է խլել
Սույն թվականի հուլիսի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 28-ին ժամը 22:47-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.330 և արևելյան երկայնության 116.490 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 53 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
[url=https://www.bbc.com/news/world-asia-44996035]«BBC»[/url] լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժի հետևանքով մահացել է 10 մարդ, բազմաթիվ շենքեր փլուզվել են, մոտ 40 մարդ վնասվածքներ է ստացել։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը զբոսաշրջային հայտնի վայր է, որտեղ ամբողջ աշխարհից հազարավոր զբոսաշրջիկներ են հավաքվում։
Նմանատիպ նյութեր
772 դիտում
21:37 30-10-2024
Մեքսիկայում պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունն առնվազն 12 մարդու կյանք է խլել
1343 դիտում
11:32 10-04-2015
ԱՄՆ-ում տոռնադոն մեկ մարդու կյանք է խլել, առնվազն յոթ մարդ վիրավորվել է
2617 դիտում
15:47 19-09-2015
Իրանում հեղեղումներն առնվազն 10 մարդու կյանք են խլել
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին