2545 դիտում
14:20 30-07-2018
Նախարար Գրիգորյանն այցելել է Չինաստանում գործող «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն:
Գործարանում կատարած շրջայցի ժամանակ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ ներկայացուցիչները նախարարին ծանոթացրել են ձեռնարկության արտադրական հզորություններին, ինչպես նաև վերջինիս արտադրատեխնիկական ընթացիկ իրավիճակին:
Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ն շահագործման է հանձնվել 2010 թվականին: Ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի (ՀՀ) միջև 2003 թվականին կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40%: Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը 30 հազար տոննա է, որին ձեռնարկությունը հասել է նախորդ տարվա արդյունքով:
Նախարար Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի բաժնետիրոջ, Blue star» ընկերության գլխավոր տնօրենի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Blue star» ընկերության կողմից Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ին տրամադրված փոխառությունների տոկոսների նվազեցման հնարավոր տարբերակները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկության արտադրական ծավալները մեծացնելու, արտադրանքն իրացնելու, շուկաներն ընդլայնելու հարցերում:
Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանն առաջարկել է Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում անցկացնել միջազգային աուդիտ, ստեղծել ֆինանսական համապատասխան պայմաններ հայկական քվոտայով պաշտոնները համալրելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
658 դիտում
12:25 07-08-2023
Սանոսյանը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկություն
5317 դիտում
19:32 08-11-2019
Նախագահ Սարգսյանն այցելել է Eco Garden Corporation գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
436 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
391 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
457 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար