211652_close_icon
views-count2861 դիտում article-date 10:10 31-07-2018

Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ում 18 աշխատակից ազատվել է աշխատանքից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ում կրճատումներ են տեղի ունենում: Նկատենք, որ ՊՈԱԿ-ը երկար տարիներ կենտրոնացած է եղել հատկապես արտաքին տեղեկատվական դաշտի վրա, մեծ դերակատարում ունեցել տեղեկատվական պատերազմներում: Այսօր, կարծես, ուշադրության կենտրոնում ոչ թե արտաքին, այլ ավելի շատ ներքին դաշտն է: Ավելին` տեսակետ կա, որ ՊՈԱԿ-ը վերածվել է մոնիթորինգի խմբի, որը կառավարության օղակներին ներկայացնում է մամուլի հատկապես «ռիսկային» հրապարակումները: Մեր տեղեկություններով` աշխատանքից հեռացել են մասնագետներ, ովքեր արտաքին ուղղվածության առումով մասնագիտական բարձր որակներ ու տարիների մեծ փորձ են ունեցել: «Փաստ»-ը գրավոր հարցման միջոցով մեկնաբանություն ստացավ նաև ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մովսիսյանից: Սա սոսկ կրճատո՞ւմ է, թե այդ մարդիկ փոխարինվում են այլ մասնագետներով: Կա՞ն մասնագետներ, որոնք կարող են փոխարինել նրանց: Հարցադրումներին ի պատասխան, Հ. Մովսիսյանը նշել է. «Սույն թվականի հունիսի 11-ին Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի նշանակումից հետո սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է 18 աշխատակից: Թափուր հաստիքները համալրվելու են համապատասխան որակավորում ունեցող այլ մասնագետներով»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր