74845 դիտում
10:46 31-07-2018
Ամենազզվելին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի պահվածքն էր
Ճանաչված լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/gohar.veziryan]էջում[/url] գրում է.
«Քիչ առաջ Գլենդելում ավարտվեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանդիպումը ամերիկահայերի հետ: Նախ տպավորություններիս մասին՝ պատրաստված նախարար ունենք, խարիզմատիկ էներգետիկայով, ռացիոնալի ու իռացիոնալի շատ սիրուն համադրությամբ: Կուզենամ անկեղծ, որ հաջողի: Բաց ու անընդհատ կրթվող տեսակ է՝ երազանքների ու դրանց հասնելու ճանապարհային քարտեզի փնտրտուքով:
Ափսոս, որ հանդիպումը վատ էր կազմակերպված, այսինքն՝ կազմակերպված չէր: Ինչ-որ անհասկանալի երիտասարդ էր բեմին, որը տխմարագույն հարցերով զբաղեցրեց նախարարին ժամեր շարունակ, հետո հարցադրումների համար հերթագրվողներ եղան: Որպես կանոն նման դեպքերում ճարպկություն են ցուցաբերում զառանցանքի հակում ունեցողները (այս դեպքում մի քանի բացառություններով):
Ամենազզվելին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի պահվածքն էր, որը սկզբում կոնկրետ իմ հարցին, թե ում պետք է դիմել հերթագրումների համար, ասաց, թե տեղյակ չէ, հետո, հերթի մեջ սպասողների հարցերը կանխելու նպատակով հավաքել տվեց բարձրախոսները: Այնուհետև, երբ նախարարը որոշեց շփումը շարունակել բեմահարթակը գրավված ամերիկահայերի հետ, քաղաքապետը հրահանգեց սեքյուրիթի կանչել: Ես նրան հիշեցրի, որ ինքը նախարարի թիկանապհը չէ, և իզուր է կանգնում քաղաքացիների ու նախարարի արանքում:
Մինչ Զարեհն արագորեն քչքվեր, նախարարին դիմեցի հետևյալ ձևակերպմամբ՝ թիկնապահներով եք էստեղ. իրականում Զարեհին կարգի հրավիրելու հույսով: Նախարարը վիրավորվեց ու հեռացավ: Ոչինչ, կսովորի լրագրողների սադրիչ կատակներից չնեղանալ, իսկ Զարեհն անկապ ակտիվացել էր նրա համար միայն, որ հյուպատոսարանը այստեղ սատկած վիճակում է: Ու էս կառույցի վերակենդանացումը ահագին հարց կարա լուծի էս համայնքում:
Մնացածը՝ հաջորդիվ»։
Նմանատիպ նյութեր
3696 դիտում
14:46 04-04-2018
Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
4214 դիտում
22:06 13-09-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին
2925 դիտում
20:02 11-09-2018
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
571 դիտում
19:31 24-10-2024
Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները
604 դիտում
19:19 24-10-2024
Քննարկվեցին հայ-եգիպտական տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր
430 դիտում
19:07 24-10-2024
Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն