2394 դիտում
21:23 31-07-2018
Գյուղնախարարը քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 31-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում սահմանված կարգով հերթագրված թվով 16 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմում-խնդրանքները և առաջարկները ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ։ Տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ընդունելության ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը մասնավորապես վերաբերում էին պտուղ-բանջարեղենի մթերումների կազմակերպմանը, մսամթերքի իրացման գործընթացին, անասնաբույժների խնդիրներին, պետական աջակցության սուբսիդավորման ծրագրերին, սերմնաբուծության ոլորտում նոր ծրագրի մշակմանը, տնտեսությունն ընդլայնելու նպատակով ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև այլ հարցերում օժանդակության տրամադրմանը։
Նախարարը լսել է քաղաքացիների դիմումները և դրանց վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները, տվել հանձնարակականներ՝ դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
19:28 28-02-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների հերթական ընդունելությունն է կազմակերպվել
1257 դիտում
21:24 10-09-2022
Մեծ Բրիտանիայի Կառլոս III թագավորը նախարարների կաբինետի առաջին ընդունելությունն է անցկացրել
2891 դիտում
09:24 12-04-2019
Ստրասբուրգում ում ընդունելությունն էր ավելի տպավորիչ՝ Փաշինյանի՞, թե՞ Բախտաձեի. «Փաստ»
Այս բաժնից
847 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա
610 դիտում
19:52 29-10-2024
Սյունիքի մարզպետը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Կապանի հուշահամալիրում
682 դիտում
19:41 29-10-2024
«Ապրելու երկիրը» անելու է առավելագույնը գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար