2891 դիտում
09:24 12-04-2019
Ստրասբուրգում ում ընդունելությունն էր ավելի տպավորիչ՝ Փաշինյանի՞, թե՞ Բախտաձեի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ և վեհաժողովականների հարցերին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Փաշինյանից մեկ օր առաջ Ստրասբուրգում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Թերթի տեղեկություններով՝ վրացական կողմը ամեն ինչ արել է, որ Բախտաձեի ընդունելությունը մատուցվի ավելի ջերմ ու տպավորիչ, քան Փաշինյանինը: Իրականում առանձնակի տարբերություն գտնելը դժվար է: Ուշագրավ է, որ հերթական անգամ Վրաստանի ու Հայաստանի վարչապետների աշխատանքային գրաֆիկները համընկնում են:
Դժվար է ասել, թե որքանով են օրինաչափ նման համընկնումները, սակայն փաստ է, որ նման դեպքերում երկրների համապատասխան կառույցները, որպես կանոն, հաշվի են առնում այդպիսի երևույթները՝ ակամա «մրցակցությունից» շահող դուրս գալու նպատակով, որքան էլ այդ հանգամանքը, մեղմ ասած, առաջնային չէ նման այցերի պարագայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2391 դիտում
21:23 31-07-2018
Գյուղնախարարը քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել
1018 դիտում
19:28 28-02-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների հերթական ընդունելությունն է կազմակերպվել
Այս բաժնից
1045 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»