211652_close_icon
views-count9851 դիտում article-date 13:49 01-08-2018

«Սահման պահող զինվորների ու սպաների համար լսելի չէ ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել». Ա. Աղաբեկյան

Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հայտարարությանը: «Արցախի և Հայաստանի իմ հայրենակիցներ, սիրելի մարտական ընկերներ, 1994թ. ի վեր Արցախի Պաշտպանական բանակում ծառայած և մարտական խնդիր կատարած սիրելի զինվորներ և սպաներ, դիմում եմ ձեզ՝ միացեք գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչին. «Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ:» Չկա գոնե մեկ շաբաթ, որ չլինեմ առաջնագծում, չզրուցեմ մարտական խնդիր կատարող հրամանատարների և զինվորների հետ։ Նրանց և մեր բոլորի հայրենիքը սկսում է այն առաջնագծից, որտեղ նրանք ամեն օր մարտական խնդիր են կատարում։ Նրանք գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը անուն առ անուն թիրախ է թշնամու համար, բայց երջանիկ են, որ պահում են այն հողը, որը ազատագրվել է իրենց ծնողների և եղբայրների արյամբ։ Լսելի չէ նրանց համար և ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել։ Գործի անցնելու ժամանակն է»,-գրել է Արթուր Աղաբեկյանը:

Նմանատիպ նյութեր