«Էվերթոնը» հայտարարեց «Բարսելոնայից» Դինին ձեռք բերելու մասին
«Բարսելոնայի» պաշտպան Լյուկա Դինը կարիերան կշարունակի «Էվերթոնում», ինչի մասին հայտարարեց անգլիական ակումբը:
Նոր ակումբի հետ 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի հունիսը:
Թեպետ կողմերը գործարքի ֆինանսական մասը չեն հրապարակել, սակայն հայտնի է դարձել, որ ֆրանսիացու համար «Էվերթոնը» կվճարի 20 միլիոն եվրո: