211652_close_icon
views-count3172 դիտում article-date 15:06 01-08-2018

Յերի Մինա. «Բարսելոնայում» ես կորցրել եմ հավատն իմ նկատմամբ

«Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան պատմել է նոր ակումբում իր խնդիրների մասին: «Պատկերացում չունեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում, բայց ես հանգիստ եմ: Ես 23 տարեկան եմ և առջևում դեռ շատ ժամանակ ունեմ: Ես շատ ապրումներ ունեցա: Նույնիսկ արդեն հուսահատվել էր: Ես ինձ իսկապես վատ էի զգում: Կոուտինյոն ու Պաուլինյոն փորձում էին ինձ քաջալերել, օգնել: Հասկանում եմ, որ իմ դիրքում «Բարսայում» հիանալի խաղացողներ են, սակայն ես կցանկանայի մի քիչ շատ խաղային պրակտիկա ստանա, որպեսզի ինձ դրսևորեի, սակայն դա չեղավ: Ես մի քանի րոպե ստացա, սակայն խաղս չէր ստացվում: Ինձ թվում է, որ ինչ որ բան այն չէ: Դրա պատճառով հավատս կորցրեցի իմ հանդեպ, նույնիսկ մարզումների ժամանակ էի շատ սխալվում», ասել է Մինան:

Նմանատիպ նյութեր