211652_close_icon
views-count7423 դիտում article-date 23:31 01-08-2018

Հայաստանում ամերիկյան համալսարանի «Էպիկ» կենտրոնը Թավշյա հեղափոխության մասին կոմքիքսների գիրք է կազմում

Հայաստանում ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Էպիկ» կենտրոնի անդամները Թավշյա հեղափոխության մասին «The Armenian Velvet Revolution» վերնագրով կոմիքսների գիրք են կազմում: [url=https://armenpress.am/arm/news/942483.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` օգոստոսի 1-ին ՀԱՀ-ում տեղի ունեցավ գրքի նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին հեղափոխությունն առաջնորդած բարձրաստիճան պաշտոնյաները: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խոսքով` գիրքը առիթ է վերհիշելու այն ամենը, ինչն այդ օրերին չեն հասցրել վայելել: «Հեղափոխության մասին հիշելիս երկակի զգացողություն եմ ունենում: Առաջինը, բնականաբար, գոհունակության զգացողությունն է, երկրորդը ափսոսանքի զգացողությունն է: Ափսոսանք, որ դա շատ արագ եղավ, և ոչ մի վայրկյան վայելելու ժամանակ չեղավ, որովհետև անընդհատ պատասխանատվության զգացումը խեղդում էր: Սա ևս մեկ հրաշալի առիթ է` հուզական առումով վերապրելու այդ ամենը, և քանի որ սա պատմական իրադարձություն էր, այս կոմիքսները պատմության մեջ փաստագրելու շատ կարևոր դեր են խաղալու»,- ասաց Միրզոյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունեց նախաձեռնությունը, ասելով, որ գիրքը կազմող երիտասարդներն իրականացնում են հեղափոխության օրերի իր միտքը: «Միշտ Հեղափոխության ընթացքում մտածում էի, որ այդ ամենը անպայման պետք է մեկը արձանագրի: Ոչ մեկը չկար մեր կողքը, որ անընդհատ հավաքագրեր այն ամենն, ինչ տեղի էր ունենում: Ես հենց առաջին նկարից հասկացա, որ շատ մոտ է լինելու իրականությանը այն, ինչ դուք ներկայացնում եք»,- ասաց Տիգրան Ավինյանը: Կոմիքսների գրքի համահեղինակներից Քրիստինե Ասլանյանի խոսքով` գիրքը ողջ աշխարհին հեղափոխություն իրականացնելու խաղաղ ձևերը սովորեցնելու միտում ունի: «Սա պատմություն չի իշխանափոխության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին, սա պատմություն է խաղաղության մասին: Մենք ասում ենք, որ խաղաղության միջոցով կարելի է հասնել այնպիսի հեղափոխության, որին ոչ-ոք չի կարողացել հասնել: Կոմիքսները լինելու են երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, որպեսզի մեր Թավշյա հեղափոխության մասին բոլորը իմանան ու սովորեն»,- ասաց Քրիստինե Ասլանյանը:

Նմանատիպ նյութեր