211652_close_icon
views-count4278 դիտում article-date 10:15 02-08-2018

Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ. Ավինյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է իրավապահ մարմիններին, պատասխանեց. «Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»: Ապա Ավինյանն ասաց՝ թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. «Անկեղծ, ՀՔԾ-ին կամ դատական իշխանությանը գործադիրից որևէ մեկը չի հրահանգում»: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այդ գործընթացը համարել է անձնական հաշվեհարդար, որի իրականացնողին «Բերիա» է անվանել. «Մնում է պարզենք, թե «Բերիան» ով է, գտնելու ենք ու այդ «Բերիան» պատժվելու է»: Քոչարյանի կալանավորումը 37 թվի հետ զուգահեռ տանելու մասին էլ Ավինյանն ասաց, որ հասարակության մեջ նման ընկալում չկա, դա շատ սուբյեկտիվ, 1 կամ 2 հոգու գնահատականն է: ԱԺ պատգամավորների՝ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաքի մասին էլ Ավինյանը նշեց. «Նրանք ունեն դրա իրավունքը, և դատական մարմիններն էլ ըստ այդմ պետք է իրենց որոշումը կայացնեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր