Իրանի քաղաքներում հանրահավաքներ են անցկացվում տնտեսական խնդիրների պատճառով
Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի փոխարժեքի անկման և տնտեսական այլ խնդիրների պատջառով: Տեղեկացնում Է Associated Press գործակալությունը:
Մասնավորապես, Սարի հյուսիսային քաղաքի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ: Նաև բողոքի ցույցեր են տեղի ունենում Շիրազում, Ախավզում եւ Մեշհեդում, նշում է գործակալությունը՝ չճշտելով ցույցերի մասնակիցների թիվը: Բոլոր հանրահավաքներն անցկացվում են առանց տեղական իշխանությունների հետ համաձայնեցնելու։
Իսկ նախօրեին բողոքի ցույցեր են անցկացվել նաև Քերեջ քաղաքում: Փողոց է դուրս եկել մոտավորապես 200 մարդ: Բողոքավորներն ապարդյուն կերպով փորձել են վնաս հասցնել մի քանի կառույցների: Ինչպես ճշտում է AP-ն, առանձին քաղաքներում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում ագրեսիվորեն տրամադրված ցուցարարների դեմ, կատարվում են ձերբակալություններ։