973 դիտում
16:39 07-10-2014
Պուտինն արգելել է գիշերային ժամերին հանրահավաքներ անցկացնելը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Հանրահավաքների, ցույցերի, պիկետների, երթերի մասին» դաշնային օրենքում ուղղումներ կատարելը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Տվյալ ուղղումների համաձայն՝ այսուհետ հանրահավաքներն ու ցույցերը չեն կարող սկսվել տեղի ժամանակով ժամը 07.00-ից շուտ և ավարտվել ժամը 22.00-ից ուշ:
Բացառություն է արվում միայն մշակութային բովանդակությամբ հանրային միջոցառումների համար: Ռուսաստանի Պետդուման «Հանրահավաքների, ցույցերի, պիկետների, երթերի մասին» դաշնային օրենքում ուղղումներ անելն ընդունել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին, իսկ հոկտեմբերի 1-ին այն հավանության էր արժանացրել Դաշնության խորհուրդը:
2014 թվականի ամռանը Պուտինը ստորագրել է հանրահավաքների, ցույցերի, երթերի ու պիկետների կազմակերպման կարգի խախտման համար սահմանված պատժի խստացման մասին օրենքը:
Նմանատիպ նյութեր
5397 դիտում
14:15 29-05-2018
Լիտվայի արտգործնախարար. Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը հիմար գաղափար էր
5740 դիտում
19:48 11-05-2019
Յուրգեն Կլոպ. Բաքվում Եվրոպայի Լիգայի եզրափակիչ անցկացնելը անպատասխանատվություն է
Այս բաժնից
805 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
931 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի