211652_close_icon
views-count36634 դիտում article-date 11:02 03-08-2018

57-ամյա հայրը չկարողացավ քննիչին մոլորեցնել. մահվան ելքով վրաերթի հեղինակը նրա 26-ամյա տղան էր, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Մանուկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 1-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ֆաստ Կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Երվանդ Բաբայանին Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու, այնուհետև ավտոմեքենան դեպքի վայրում թողնելու և փախուստի դիմելու մեջ։ Վրաերթից կարճ ժամանակ անց Կոտայքի ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ 57-ամյա Հովհաննես Մանուկյանը, ով հայտնել էր, որ վրաերթը կատարել է ինքը։ Մինչ հայրը փորձում էր իրավապահներին մոլորեցնել, Աբովյանի ոստիկաններն ու քննիչները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ պարզել են, որ հայրը կեղծ տեղեկություններ է տալիս կատարվածի մասին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/01/1102207/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, այնուհետև ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը բաժնի պետ Արմեն Խաչատրյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Թովմասյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Սոս Սեդրակյանի, էդգար Բալոյանի և ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը։ Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով, մահացել է։ Փաստի առթիվ ավագ քննիչ Տ․ Բաղյանի որոշմամբ՝ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր