67579 դիտում
14:43 30-03-2019
Nissan-ի խմած վարորդը, ում պատճառով Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 4 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց, չկարողացավ քննիչին մոլորեցնել, նա ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հակապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի բնակիչ՝ 32-ամյա Ռազմիկ Գասպարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Հարուցված քրեական գործի շրջանակում քննչական խումբը պարզել է, որ ВАЗ 2106-ը վարել է Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արամ Մանուկյանը, իսկ Nissan մակնիշի ավտոմեքենան՝ Ռ. Գասպարյանը։
Պարզվել է նաև, որ վթարի հետևանքով Ա. Մանուկյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացի, 55-ամյա Վարդուհի Հովսեփյանը և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ՝ 49-ամյա Հասմիկ Վարդանյանը, ինչպես նաև Nissan-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 16-ամյա Օնիկ Կիրեզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ճանապարհին Վ. Հովսփյանը գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ Ա. Մանուկյանը, Հ. Վարդանյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Օ. Կիրեզյանը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ են տեղափոխվել նաև ձերբակալված Ռ. Գասպարյանը և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ելիզավետա Մաթևոսյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ, ձերբակալված Ռ. Գասպարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/27/1120810/?fbclid=IwAR0zGydZn8YyPB6EZkZ920G-29uzbFURG2fQ8vp0kfRPvLQ7NZTQ_LggiXQ]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել էին Nissan մակնիշի 36 AD 450 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 MR 379 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել էին նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիցչները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+