7294 դիտում
18:36 03-08-2018
Լեռնաձորում անասնաֆերմայում դանիական կովեր են բուծվում․ ֆերման համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը Վահե Ղալումյանին ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերը Տավուշում: Տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
«Տպավորված եմ Համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերով Հայաստանում և Արցախում: հատկապես ուրախալի է մեր մարզում կատարված ծրագրերի ծավալն ու արդյունավետությունը: Պատրաստ եմ իմ լիազորությունների սահմաններում համագործակցել և օժանդակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագծերին Տավուշում», - նշել է մարզպետ Վահե Ղալումյանը:
Պետրոս Թերզյանը տեղեկացրել է, որ Համահայկական հիմնադրամը շարունակելու է Տավուշում սկսած նոր ծրագրի իրականացումը, այն է՝ արևային ջրատաքացուցիչների ներդրումը: Պիլոտային համայնք է ընտրվել Խաշթառակը, որտեղ 50 ընտանիք արդեն օգտվում է արևային էներգիայից: «Տավուշը մեր դիտակետում է և չափազանց կարևոր ենք համարում այս մարզի զարգացումը, քանի որ նախևառաջ այն սահմանային է: Անվտանգության ապահովումը այստեղ նախ տնտեսության զարգացումով է ապահովված, ինչն էլ անում ենք տասնյակ տարիներ», - ընդգծել է Պետրոս Թերզյանը:
Արդեն տասը տարի է՝ մարզում գործում է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու մարզի անասնապահական և գյուղատնտեսական ոլորտների զարգացմանը: Հիմնադրամը ստեղծվել և ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի համագործակցությամբ: «ՀիմնաՏավուշի» անասնաֆերման և կաթնամթերքի արտադրամասը գործում են Լուսաձոր գյուղում: Մարզպետն ու Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատարը շրջել են ֆերմայով, եղել կաթնամթերքի արտադրամասում: Կաթնամթերքի գործարանը աշխատանքով է ապահովում համայնքի 30 բնակիչների։
Հիմնատավուշի անասնաֆերմայում դանիական կովեր են բուծվում: Ֆերման համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին: Տավուշի Լուսաձոր համայնքում այս տարի կունենան նաև էլիտար սորտի ցորենի սերմնացու։ Առաջին բերքն է լինելու, աշնանն են ցանել. ութ հեկտար տարածքից ամենաքիչը 25 տոննա ցորեն են ակնկալում։ Դա կբավականացնի, որ գյուղի 110 ընտանիք էլիտար տեսակի ցորենի անվճար սերմ ունենա։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիահայ բարերարների շնորհիվ՝ Հիմնատավուշ հիմնադրամի միջոցով:
Տավուշի Խաչարձան համայնքն էլ իրենց հոգածության տակ են առել արգենտինահայերը: Իջևանում էլ ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամի» ֆինանսավորմամբ կառուցվում է երկհարկանի մանկապարտեզ: Հիմնադրամի շնորհիվ Բաղանիսում լուծվել է ոռոգման ջրի խնդիրը: Բրազիլահայերը Այգեհովիտում ջերմոցներ են կառուցում:
Տավուշում Հիմնադրամը գործում է գրեթե բոլոր ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
905 դիտում
09:43 21-02-2014
Հայաստան մատակարարվող գազի որակը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին․ ՀԱ
3660 դիտում
19:51 27-08-2017
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Մարկ Տվենի ֆերման
1808 դիտում
16:07 21-10-2019
Լեռնաձորում հոկտեմբերի 28-ից կգործարկվի նոր արագաչափ սարք
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը