1817 դիտում
16:07 21-10-2019
Լեռնաձորում հոկտեմբերի 28-ից կգործարկվի նոր արագաչափ սարք
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ այլ վայրից տեղափոխվել և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լեռնաձոր գյուղի տարածքով անցնող ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:
Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հոկտեմբերի 28-ից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
[b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
19:39 15-10-2015
Հոկտեմբերի 19-ից Արագածոտնի մարզում կգործարկվի նոր տեղադրված արագաչափ սարք
1603 դիտում
19:15 27-08-2014
Սեպտեմբերի 1-ից Երևանի Նաիրի Զարյան փողոցում կգործարկվի նոր արագաչափ սարք` երկու ուղղություններով
862 դիտում
11:48 31-08-2015
Սեպտեմբերի 1-ից Արտաշատի Երևանյան փողոցում կգործարկվի 2 արագաչափ սարք