7608 դիտում
22:06 03-08-2018
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը՝ Հյուսիսային պողոտայում
Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, «Տարազ ԷյԷմ» ազգայն նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն, դիզայներ Սվետլանա Հակոբյանը, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, դիզայներ Գևորգ Շադոյանը («Շադոյան Ֆեյշն») և Իսպանիայից ժամանած Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրին «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4 փառատոնի մանրամասները:
«Ինչպես «Համով-հոտով Երևան» և «Երևանի գարեջրի» փառատոները, այնպես էլ «Երևան ՏԱՐԱԶֆեստը» արդեն հասցրել են դառնալ ճանաչված բազմաթիվ զբոսաշրջիկների շրջանում: Շատ կարևոր է տարեցտարի զարգացնել այս միջոցառումները, քանի որ բազմաթիվ զբոսաշրջիկներ ամեն տարի վերադառնում են կրկին ու կրկին մասնակցություն ունենալու: Ուրախալի է նաև, որ տարեցտարի փառատոնի շրջանակում ավելանում է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը: Ասել է, թե` Երևանը շարունակում է դրսևորվել որպես զբոսաշրջային, հյուրընկալ, բարի ու ջերմ քաղաք: Կարևորում ենք նաև այս տարի Իսպանիայից ժամանած հյուրերի մասնակցությունը փառատոնին»,- նշեց քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը
Վիենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով Հայաստան է ժամանել հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար․ «Ինձ հետ բերել եմ իմ հայրենիքի տարազները և փառատոնի շրջանակում անպայման կներկայացնեմ դրանք մասնակիցներին: Ինձ շատ են հետաքրքրում հայկական տարազները, զարդանախշերը, դիզայներական առանձնահատկությունները: Հենց այդ պատճառով անհամբեր սպասում են փառատոնի մեկնարկին»:
Հիշեցնենք, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը կմեկնարկի օգոստոսի 4-ին՝ ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայում:
Նմանատիպ նյութեր
11797 դիտում
20:22 03-08-2017
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում
8663 դիտում
13:53 05-08-2018
Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը
2625 դիտում
10:51 06-08-2015
Կայացել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը
Այս բաժնից
712 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
529 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
817 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան