8666 դիտում
13:53 05-08-2018
Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում երեկ կազմակերպվել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը բաղկացած է երկու հատվածից։ Ցուցահանդես-տոնավաճառից հետո ներկայացվում են հայ դիզայներների նոր հավաքածուները:
Այս տարի փառատոնին մասնակցել է 25 տաղավար: Իրենց պատրաստած տարազները, զարդանախշերը, գործերն ու այլ նմուշները ներկայացրել են «Տերյան մշակութային կենտրոնը», «Տարազ և արտ» ֆոտոլաբը, Ասեղնագործ վարպետները, «Tashir Street» առևտրի կենտրոնը, «Հայկական ապրանքանիշեր» ընկերությունը, «Ֆոտո ատելիե Մարաշլեանը», «Անահիտ Սիմոնյան ֆեյշն» նորաձևության տունը, «Տարազ ԷյԷմ» ազգային նորաձևության սրահը, «Տարազ» ընկերությունը, «Շուշան-Տաթև» ձեռագործ զարդերի ընկերությունը, «Hand made by Arus» ընկերությունը, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Մեգերյան կարպետը», «Շադոյան Ֆեյշն» նորաձևության տունը, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսի համար ելույթ են ունեցել «Տարոնցիներ» ազգագրական երգի-պարի համույթը, «Միլեն» պարային համույթը: Հետաքրքիր ելույթներով են հանդես եկել նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող մասնակիցները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
11797 դիտում
20:22 03-08-2017
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում
7608 դիտում
22:06 03-08-2018
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը՝ Հյուսիսային պողոտայում
2625 դիտում
10:51 06-08-2015
Կայացել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» առաջին փառատոնը
Այս բաժնից
718 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
541 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
826 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան