211652_close_icon
views-count4143 դիտում article-date 21:26 03-08-2018

Պոմպեոն և Չավուշօղլուն բանակցություններ են վարել Սինգապուրում

Այսօր Սինգապուրում բանակցություններ են վարել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Հաղորդում է [url=https://www.golos-ameriki.ru/a/us-presses-turkey-for-release-of-detained-us-pastor-/4512103.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նրանք պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Անկարայի և Վաշինգտոնի միջև։ Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից 2 թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ են սահմանվել: Ըստ տեղեկությունների՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում 2 երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է 40 րոպե: Պոմպեոն իր հետ ուղեկցող լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային տեղեկացրել է, որ ամերիկացի բողոքական հոգևորական Բրանսոնի տուն վերադառնալու ժամանակը եկել է:

Նմանատիպ նյութեր