211652_close_icon
views-count10156 դիտում article-date 09:43 04-08-2018

Եվրոպամետ Կարեն Բեքարյանը միացել է Քոչարյանի համար ստորագրահավաքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին երեկվա դրությամբ միացել է արդեն 45 պատգամավոր: ՀՀԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին ինչպես հայտնի է՝ միացել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահները: Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքին միացածները միայն Հանրապետական կուսակցության անդամները չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կարկառուն ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանից, Էդուարդ Շարմազանովից կամ Արմեն Աշոտյանից բացի, ստորագրահավաքին միացել է նաև Կարեն Բեքարյանը, ով անկուսակցական է և հանդիսանում է միայն համանուն խմբակցության անդամ: Ընդ որում, նա հանդիսանում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ և հայտնի է իր եվրոպամետ արժեքներով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր