5208 դիտում
15:57 04-08-2018
Էրդողանը պատրաստվում է սառեցնել ԱՄՆ ներքին գործերի և արդարադատության նախարարների հաշիվները
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի հաշիվները` ի պատասխան թուրք նախարարների հանդեպ Վաշինգտոնի մտցված պատժամիջոցների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ այս մասին օգոստոսի 4-ին Անկարայում իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այսօր ես կարգադրելու եմ իմ ընկերներին, որ Թուրքիայում ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշիվների առկայության դեպքում դրանք սառեցնեն: Թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը տրամաբանական չէ: Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բրանսոնի գործով ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերոջ հարաբերություններին:
«Սա Թուրքիայի նկատմամբ լուրջ անարգանքի դրսևորում է»,- նշել է Թուրքիայի նախագահը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը օգոստոսի 1-ից պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլայի նկատմամբ այն բանի համար, որ Անկարան չի թույլատրել հայրենիք վերադառնալ ամերիկացի հոգևոր հովիվ Էնդրյու Բրանսոնին:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը` սահմանափակումները մտցվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ որոշումը և հորդորել հրաժարվել դրանից՝ զգուշացնելով, որ այդպիսի ագրեսիվ դիրքորոշումը, որը չի բխում որևէ կողմի շահերից, անհապաղ պատասխան կստանա:
Նմանատիպ նյութեր
17112 դիտում
23:50 03-06-2018
Լոնդոնը պատրաստվում է սառեցնել ռուսաստանցի «օլիգարխների և մուլտիմիլիոնատերերի» հաշիվները
1597 դիտում
10:56 06-02-2014
Եվրոպան կարող է սառեցնել ուկրաինացի քաղաքական գործիչների բանկային հաշիվները
1047 դիտում
10:40 28-02-2014
Շվեյցարիան խոստացել է սառեցնել Յանուկովիչի բանկային հաշիվները
Այս բաժնից
565 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
622 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
646 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել