2824 դիտում
15:44 05-08-2018
Ազատազրկված Լուլա դա Սիլվային առաջադրել են Բրազիլիայի նախագահի թեկնածու
Բրազիլիայում Աշխատավորների կուսակցությունը (ԱԿ) երկրի նախագահի պաշտոնում է առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը կոռուպցիայի գործով ազատազրկման է դատապարտվել։ Այս որոշումը պաշտոնապես ընդունվել է շաբաթ օրը Սան Պաուլու քաղաքում կայացած այս քաղաքական ուժի համազգային համագումարի ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Մենք հայտարարում ենք, որ Լուլան հանրապետության նախագահի մեր թեկնածուն է։ Մենք նրա թեկնածությունը կգրանցենք օգոստոսի 15-ին»,- հայտարարել է ԱԿ նախագահ Գլեյզի Հոֆմանը։
Համագումարի ժամանակ հնչեցվել է նաեւ նախկին նախագահի ուղերձը, որը նա գրել է բանտում․ «Ես կլինեմ ընտրությունների թեկնածու, որովհետև ոչ մի հանցանք չեմ գործել։ Եթե ինչ-որ մեկն իմ պարտություն է ուզում, թող հասնի դրան քվերակության միջոցով»,-նշված է նախկին նախագահի հաղորդագրությունում։
Լուլա դա Սիլվան կոռուպցիայի գործով ազատազրկման է դատապարտվել ապրիլի 7-ին։ Նա դարձել է Բրազիլիայի առաջին նախագահը, որը քրեական գործընթացի արդյունքում ազատազրկվել է։ Հունվարի վերջին Վերաքննիչ դատարանը քաղաքական գործչի ազատազրկման ժամկետը 9 տարի 6 ամսից երկարացրել է 12 տարի և մեկ ամսվա։
Համընդհանուր (նախագահական, խորհրդարանական և նահանգային) ընտրությունները Բրազիլիայում կկայանան հոկտեմբերի 7-ին, եթե պահանջվի ընտրությունների երկրորդ փուլ, այն կանցկացի հոկտեմբերի 28-ին։
Նմանատիպ նյութեր
923 դիտում
16:04 04-11-2022
Ընտրություններում պարտված Բոլսոնարուն համաձայնել է իշխանությունը փոխանցել Լուլա Դա Սիլվային
824 դիտում
13:41 22-07-2022
Լուլա դա Սիլվան առաջադրվել է Բրազիլիայի նախագահի թեկնածու
1627 դիտում
11:13 31-10-2022
Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում
Այս բաժնից
1111 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1018 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1057 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»