3593 դիտում
16:22 05-08-2018
Հասարակության քննադատությունը կարևոր է մեր աշխատանքում. Գեորգի Ավետսիյան
Ծաղկաձորում տեղի ունեցավ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա սեմինար-դասընթաց, որի ընթացքում մասնագետները խոսեցին ոլորտի խնդիրների, դրանց լուծման ճանապարհների մասին:
«Հասարակության քննադատությունը կարևոր դերակատարում ունի մեր աշխատանքում, սակայն այն չպետք է բացասաբար անդրադառնա ոլորտի վրա»,- [url=https://armenpress.am/arm/news/942826.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ ասաց ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Նա նշեց նաև, որ ներկայումս լուծվել է վերիֆիկացմանը վերաբերող հարցը, և լաբորատոր մասով խնդիրներ չկան: «Վերիֆիկացումը լաբորատոր մեթոդի տեղայնացումն է: Այսինքն տվյալ օբյեկտը պարտավոր է ապացուցել, որ ունի բոլոր ռեսուրսները, ինչպես նաև մեթոդն օգտագործելու հնարավորություն: Մեզ մինչև օգոստոսի 2-ը ժամանակ էր տրված և մենք լուծել ենք այդ խնդիրները»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն անդրադարձավ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին, տեղական արտադրողներին՝ նշելով, որ պետք է քաղաքացու գիտակցություն ներմուծենք սննդամթերքի անվտանգության տարրական կանոները:
«Բոլորն ուզում են, որ իրենց համար լավ լինի, արտադրանք տան: Ուզում են հին պիտակներն օգտագործել, ուզում են չստուգվել ու չտուգանվել եւ ունենան բարեկարգ ու առաջադեմ երկիր»:
Վահե Դանիելյանի հավաստմամբ՝ որևէ բան արտադրողը պետք է ծանոթանա ԵԱՏՄ կանոնակարգի պահանջներին ու փորձի հնարավորինս պահպանել այդ կանոնակարգը: «Հաց արտադրողը գոնե մեկ անգամ պետք է կարդա այդ կանոնակարգը, հասկանա իր գործառույթը, իրավունքները ու նոր ձեռնամուխ լինի գործի կատարմանը»,-ընդգծեց Վահե Դանիելյանը:
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոսֆերային կենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ այնքան կարևոր չէ, թե ինչպես է արտադրվում ինչ-որ բան, այլ ավելի կարևոր է, թե ինչպես է այն հասցվում սպառողին: «Օրինակ՝ հացի արտադրամասում ամեն ինչ իրականցվում է համապատասխան կարգով, բայց առաքիչը ինչ-որ ավտոմեքենայով այն հասցնում է վաճառակետ ու գրկելով տեղափոխում խանութ»,- հավելեց նա:
Նմանատիպ նյութեր
4070 դիտում
17:58 05-04-2017
Լիոնել Մեսի. Շատ ծանր չեմ տանում իմ հասցեին քննադատությունը
1614 դիտում
11:43 29-01-2019
Կրթության որակին առնչվող հարցերը կսպասեն. նոր Հայաստանում քննադատությունը մերժելի է, «Իրատես»
Այս բաժնից
832 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)