Լիոնել Մեսի. Շատ ծանր չեմ տանում իմ հասցեին քննադատությունը
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին նշել է, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին` հավաքականում իր խաղի համար:
Ես շատ ծանր չեմ տանում քննադատությունը և հասկանում եմ, նման բան կարող է լինել: Մարդիկ ինձանից հաղթանակներ են սպասում և տիտղոսներ պահանջում: Սակայն նրանք, որոնք հանդես են գալիս ազգային թիմում, նույնկերպ են ցանկանում տիտղոսներ նվաճել:
Ինչ վերաբերում է Օլիմպիադայի հաղթանակին, ապա ես այն շատ բարձր եմ գնահատում, քանի որ այդ մրցաշարում խաղալու հնարավորություն կարող է կյանքում միայն մեկ անգամ ընձեռնվել», ասել է Մեսին: