211652_close_icon
views-count6184 դիտում article-date 23:02 05-08-2018

ՀՀ վարչապետի խորհրդական. Ավարտին են հասցվել Քոբայր-Վանաձոր միջպետական ավտոմայրուղու վերանորոգման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ հետևյալ գրառումով. «Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց, ժայռերը խորունկ, նոթերը կիտած` դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարթ... Ըստ էության ավարտին են հասցվել Քոբայր-Վանաձոր միջպետական ավտոմայրուղու վերանորոգման աշխատանքները: Ձորի 3 թունելները հիմնանորոգվել են, ճանապարհի մի շարք հատվածներ լայնացվել է, մայրուղուն զուգահեռ տեսանելի են ջրահեռացման հոսքագծերը, Դեբետի պռնկի պատնեշներն ամրացվել, կամ ամբողջությամբ նորերն են կառուցվել: Շուրջ 30 կմ ճանապարհի վերջնական շահագործման հանձնելու համար մի քանի հատվածի (2-3 կմ) նորոգումն է մնացել: Տարոսը Ալավերդի-Այրում ու մնացած կտորներին, դե մեզ էլ ինչպես միշտ` բարի և անվտանգ երթևեկություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր