211652_close_icon
views-count77818 դիտում article-date 12:38 06-05-2018

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակվում են. վարորդներին կհանձնվի եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է՝ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի և «Ավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանի վերահսկողության տակ են գտնվում հանրապետության մի քանի, այդ թվում՝ գյուղական ճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքները: 90 կմ երկարությամբ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքները նախատեսված է իրականացնել երկու փուլով: Շինարարական տեխնիկան այս ճանապարհի տարբեր հատվածներում աշխատում է արդեն մեկուկես տարի: «Կապավոր ՍՊԸ» -ն հիմնանորոգումն իրականացնող երեք կապալառու կազմակերպություններից մեկն է և այժմ վերանորոգման աշխատանքներն իրականացնում է Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհի 20-րդ կմ հատվածից՝ շուրջ 6 կմ ճանապարհ: Մ6 միջպետական ճանապարհի վերակառուցման ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային ու Ասիական բանկերի ֆինանսավորմամբ ու պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Առաջին փուլով նախատեսված հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմում է 15 մլրդ դրամ: 33 համայնքների տարածքով անցնող ավտոմայրուղին ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2020 թվականի հունվարին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատանքներին օնլայն եղանակով հետևում են նախարարի պաշտոնակատարն ու «Հայավտոճան»-ի գլխավոր տնօրենը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Էս տեմպերով որ գնա, կարճ ժամանակում կունենանք եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհներ: Ինչքան էլ որոշ մարդիկ չարախոսեն, թե աշխատանքներ չի կատարվում, միևնույն է, ինքներս ենք տեսնում ու համոզվում, որ պատասխանատու կառույցները ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավությամբ են կատարում իրենց գործը»: Ճանապարհը վերանորոգողներն էլ վստահեցնում են, որ այն կշահագործվի 50 տարուց ավելի ու դրա պահպանման մեջ պետք է նաև սրտացավ լինեն վարորդները: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր