«Ես բաց եմ մնում ավելի համապարփակ գործարքի հասնելու համար»․ Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ նոր միջուկային գործարքի կնքման համար։ Միաժամանակ հաստատել է, որ Վաշինգտոնը կշարունակի առաջ տանել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Հաղորդում է [url=https://en.radiofarda.com/a/trump-says-open-to-new-iran-deal-confirms-sanctions-return/29415670.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի իրանական ծառայությունը։
«Ես բաց եմ մնում ավելի համապարփակ գործարքի հասնելու համար», - ասել է Թրամփը:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ է մտնում այս գիշեր։ Այն նպատակաուղղված է Իրանի թղթադրամներին և տնտեսության հիմնական ոլորտներին, այդ թվում՝ մեքենաներին և գորգերին:
Երկրորդ փուլը ուժի մեջ է կմտնի նոյեմբերի 5-ին, որով նախատեսվում է խզել Իրանի նավթի վաճառքը։ Այն մեծ վնաս կհասցնի, չնայած մի քանի երկրներ, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան, ցույց են տվել, որ իրենք չեն պատրաստվում կրճատել իրանական էներգակիրների գնումները: