5536 դիտում
18:21 07-08-2018
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:
Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական եւ մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը:
Զրուցակիցները կարեւորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հակամարտություններին, ընդգծվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Նմանատիպ նյութեր
2970 դիտում
15:28 06-10-2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
2049 դիտում
17:55 27-02-2018
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
775 դիտում
13:46 17-06-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Բելառուսի դեսպանին
Այս բաժնից
721 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին