19085 դիտում
19:13 07-08-2018
ՀՀԿ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն տված պատգամավորների ցուցակը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ նշվում է.
«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե երբ և ինչ պայմաններում հրապարակայնացնել իր՝ այս կամ այն հասարակական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ ստորագրելու փաստը:
Վերահաստատելով թե՛ մեր, թե՛ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ներկայացուցիչների կողմից արված այն հայտարարությունը, որ նշված ցուցակն իրենից որևէ գաղտնիք չի ներկայացնում՝ այժմ հրապարակում ենք «ՀՀԿ» խմբակցության կողմից ստորագրած պատգամավորների անունները՝
1.Բաբլոյան Արա
2. Բաղդասարյան Վահրամ
3. Շարմազանով Էդուարդ
4. Հովհաննիսյան Արփինե
5. Մելիքյան Գագիկ
6. Հարությունյան Վահան
7. Հակոբյան Միհրան
8. Աճեմյան Կարինե
9. Բաղդասարյան Ջեմմա
10. Հասանով Կնյազ
11. Միխայլով Արսեն
12. Աշոտյան Արմեն
13. Հարությունյան Անդրանիկ
14. Հարությունյան Արամ
15. Կարապողոսյան Հարություն
16. Համբարձումյան Արկադի
17. Հակոբյան Հակոբ Ռ.
18. Ավագյան Կարեն
19. Հովհաննիսյան Արայիկ
20. Սարգսյան Ռոբերտ
21. Սարդարյան Շուշան
22. Նաղդալյան Հերմինե
23. Եսայան Մարգարիտ
24. Գեղամյան Արտաշես
25. Սահակյան Նաիրի
26. Մախմուդյան Ռուստամ
27. Գրիգորյան Արայիկ
28. Նիկոյան Սամվել
29. Պետրոսյան Շուշան
30. Բաբուխանյան Հայկ
31. Սահակյան Գալուստ
32. Ֆարմանյան Սամվել
33. Հարությունյան Խոսրով
34. Պողոսյան Միհրան
35. Մուրադյան Ռուզաննա
36. Կարապետյան Կարեն
37. Բեքարյան Կարեն
38. Վարդապետյան Տաճատ
39. Նահապետյան Կորյուն
40. Մինասյան Գագիկ
41. Սարգսյան Ավետ»:
Նմանատիպ նյութեր
41187 դիտում
16:58 11-05-2018
«Ելք»-ի պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
3326 դիտում
13:21 04-08-2018
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր է ստորագրել 45 պատգամավոր
Այս բաժնից
652 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
745 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
598 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում