4824 դիտում
16:00 09-08-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանի մոտ քննարկվել են «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի հետ համագործակցության հարցեր
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 9-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանին և Մատենադարանի արցախյան մասնաճյուղի՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանին:
Պետական նախարարը կարևորել է Երևանի Մատենադարանի հետ ստեղծված համագործակցությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող մասնաճյուղի միջոցով Արցախում զարգացնելու գիտական պոտենցիալը: Այս առումով նա բացառիկ է համարել ստեղծված հնարավորությունը և ընդգծել ԲՈՒՀ-երի հետ փոխգործակցված աշխատանքը՝ այդ հարցում հայտնելով կառավարության աջակցությունը: Գ. Մարտիրոսյանը ողջունելի է համարել նաև, որ կարճ ժամանակամիջոցում «Գանձասար» գիտամշակութային կենտրոնը արցախցիների, զբոսաշրջիկների և հյուրերի կողմից դարձել է ամենանախընտրելի այցելության վայրերից մեկը, և հույս հայտնել, որ տարեցտարի այն կհամալրվի նոր ձեռագրերով՝ դառնալով ավելի գրավիչ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը նշել է, որ Արցախի ձեռագրական հարուստ ժառանգությունը պարբերաբար ներկայացվում է «Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, ինչպես նաև կազմակերպում են գիտական կոնֆերանսներ՝ փորձելով
Նմանատիպ նյութեր
1549 դիտում
21:01 18-07-2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ
1707 դիտում
19:36 24-12-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ
Այս բաժնից
562 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
694 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
973 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ