1710 դիտում
19:36 24-12-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA)-ի՝ գալիք տարի հունիսի 3-15-ը Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքները:
Պետական նախարարը բացման խոսքում նշել է, որ հեղինակավոր մարզական միջոցառումը լավ առիթ է լինելու մեծ թվով օտարազգի զբոսաշրջիկների և լրագրողների այցի համար, ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը այն հավուր պատշաճի ընդունելու և անցկացնելու համար: Գ. Մարտիրոսյանը կարևորել է նախապատրաստական փուլի բոլոր քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում կատարված աշխատանքները գնահատելու և անելիքները ճիշտ պլանավորելու առումով:
Հանդիպման ընթացքում առանձին զեկուցումներով հանդես են եկել պետական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը: Մասնավորապես նշվել է, որ մայրաքաղաքում, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի շրջկենտրոններում պետական և բարեգործական միջոցներով այս օրերին ակտիվ ընթանում են մարզադաշտերի կապիտալ վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքները: Կազմակերպչական բնույթի այլ գործառույթների հետ կապված աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի և CONIFA-ի առաջադրած տեխնիկական պահանջերի: Քննարկվել են առաջնության նպատակով տեղեկատվական նյութերի ու գովազդային տեսահոլովակների պատրաստման, այցելուների համար հյուրանոցների ու տրանսպորտային միջոցների ապահովման և մի շարք այլ հարցեր:
Առաջարկություններ են եղել նաև միջոցառման անցկացման ծրագրերի կազմման գործում միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման առումով:
Նիստի ընթացքում նշվել է նաև, որ առաջնությանը մասնակցելու համար արդեն հայտեր են ներկայացրել մոտ երկու տասնյակ ֆուտբոլային հավաքականներ, որոնցից, սակայն, տարեսկզբին Լեհաստանում նախատեսված Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նիստում վիճակահանությամբ ընտրվելու են 12-ը:
Պետական նախարարը բավարար է գնահատել կատարված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ նույն ինտենսիվությամբ հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարվանից:
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
21:00 27-03-2023
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ
2361 դիտում
11:38 02-10-2020
Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ
4824 դիտում
16:00 09-08-2018
Արցախի պետնախարար Մարտիրոսյանի մոտ քննարկվել են «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի հետ համագործակցության հարցեր
Այս բաժնից
742 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան