7950 դիտում
09:58 10-08-2018
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետի և ՔՊ-ական փոխմարզպետի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` վերջերս լարվել են Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանի և ՔՊ-ական փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանի հարաբերությունները:
Բանն այն է, որ փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը վերջերս խորհրդակցության է հրավիրել համայնքապետերին, որոնք ունեն բյուջեի ցածր կատարողական:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխմարզպետը գյուղապետերից պահանջել է հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները և վերջնաժամկետ է սահմանել մինչև օգոստոսի 15-ը, որպեսզի ցուցանիշների էական բարելավում լինի: Հակառակ դեպքում սպառնացել է սկսել անվստահության գործընթաց: Աթանեսյանի հանձնարարականը շատ ծանր են տարել ՀՀԿ-ական կամ ՀՀԿ հովանու ներքո աշխատած գյուղապետերը: Ավելին` նրանք փոխմարզպետի դեմ գանգատվել են ՀՅԴ-ական մարզպետ Սիմոնյանին, ում հետ աշխատել են նաև ՀՀԿ իշխանության տարիներին:
Այս ամենի արդյունքում մարզպետի և փոխմարզպետի հարաբերությունները լարվել են: Սակայն ինքը` Գառնիկ Աթանեսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրականապես հերքեց մարզպետի հետ լարված հարաբերությունների մասին լուրը՝ որակելով սուտ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3118 դիտում
08:32 19-12-2015
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները վերջին օրերին բավական լարվել են. «Ժողովուրդ»
2842 դիտում
09:38 19-01-2017
ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հարաբերությունները կտրուկ լարվել են. «Ժողովուրդ»
2745 դիտում
09:05 03-04-2014
Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են․ Հրապարակ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»