3118 դիտում
08:32 19-12-2015
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները վերջին օրերին բավական լարվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները վերջին օրերին բավական լարվել են:
«Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ՀՅԴ-ի ցանկությունը դեռ չի իրականանում: Մյուս կողմից ԲՀԿ-ին ևս իշխանությունները խոստացել են ընդգրկել ապագա կոալիցիայում: Սակայն իշխանությունները չեն շտապում արբանյակ ուժերին պորտֆելներ բաժանել, դրա համար էլ նրանք ԱԺ-ում սկսել են «նախազգուշական» քննադատություններով հանդես գալ:
Ըստ այդ նույն տեղեկությունների՝ երբ ՀՅԴ-ն 2016 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չմասնակցեց ու ձեռնպահ քվեարկեց, հենց կոալիցիայի ձեւավորման պրոցեսի ձգձգման արդյունքն էր: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում մտավախություն ունեն, որ իրենցից մեկին իշխանությունները կարող են «դուրս թողնել», ուստի մրցակիցները ՀՀԿ-ականների հետ զրուցելիս մյուսի հասցեին չարախոսելու առիթը բաց չեն թողնում: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե իրենք ՀՅԴ-ի հետ որեւէ խնդիր չունեն, գործընկերային հարաբերություններ են», հավելել է թերթը:
Նմանատիպ նյութեր
2842 դիտում
09:38 19-01-2017
ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հարաբերությունները կտրուկ լարվել են. «Ժողովուրդ»
7947 դիտում
09:58 10-08-2018
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետի և ՔՊ-ական փոխմարզպետի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»
4610 դիտում
09:58 22-11-2017
Արտեմ Ասատրյանի և Հովհաննես Սահակյանի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»