211652_close_icon
views-count2748 դիտում article-date 09:05 03-04-2014

Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հարաբերությունները ծայրաստիճան լարվել են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. « Մեր տեղեկություններով, վերջերս ծայրաստիճան լարվել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ հայտնի Ուդոյի հարաբերությունները: Այնքան, որ վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել է մարզպետի հրավիրած նիստերը: Թե որն է կոնֆլիկտի պատճառը, հստակ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Ղուկասյանը քաղաքապետ դարձավ մարզպետի աջակցությամբ, մինչդեռ այժմ մերձավոր շրջապատում խոսելիս հայտարարում է, որ Գրիգորյանի՝ մարզպետ դառնալու համար ինքը գործի է դրել իր լայն կապերը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր