2793 դիտում
15:04 13-08-2018
Քաղաքացիների անվտանգությունն առաջնային է. ԱԻ նախարարը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին
Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 24832 ահազանգ:
Նախորդ շաբաթ գրանցվել է 253 հրդեհ, որից 188-ը՝ բուսածածկ տարածքներում: Ներկայացնելով ծառայության ընթացիկ աշխատանքները՝ գնդապետ Նահապետյանն անդրադարել է նաև քաղաքացիական պաշտպանության հենակետերի վիճակին, անկացվող ուսումնական վարժանքներին, ինչպես նաև նշել, որ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտներ ակտիվորեն դիմում են՝ համակարգում ծառայության անցնելու համար և, համաձայն նախարարի հանձնարարականի, առաջնահերթությունը տրվում է հենց նրանց:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը զեկուցել է մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքների մասին, նշել, որ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ, իսկ ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով: Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ առավել հրդեհապայթյունավտանգ գազալցակայանները:
Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին, շարունակել նույն կերպ, քանի որ բոլոր դեպքերում քաղաքացիների անվտանգությունն առաջնային է և ամեն ինչ պետք է բխի հենց իրենց շահերից:
Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության նոր տնօրենին՝ Սուրեն Հովսեփյանին, հաջող աշխատանք մաղթել:
Ներկայացնելով Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կատարած աշխատանքները՝ Ս. Հովսեփյանն անդրադարձել է եղանակային պայմաններին, ջրամբարների վիճակին: Օգոստոսի 14-18-ը հանրապետության հյուսիսային հատվածներում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ: Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում նաև մյուս հատվածներում: Ջերմային ֆոնը հանրապետության տարածքում անփոփոխ է:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, կառուցվածքային փոփոխություններին և ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
16:08 20-01-2023
Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
830 դիտում
14:01 18-04-2019
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունում անցկացվող պլանային ստուգումներին
2751 դիտում
10:51 09-01-2020
Նոր զարգացումներ Մետրոպոլիտենի գործով. ՊՎԾ որևէ աշխատակից չի մասնակցել ստուգումներին. «Ժամանակ»
Այս բաժնից
544 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
661 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել
778 դիտում
21:04 21-10-2024
Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը․ Տիգրան Աբրահամյան