5429 դիտում
10:47 15-08-2018
Թիվ մեկ բանտապետը նվեր է ստացել 150 հազար ռուսական ռուբլի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը բավականին ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 5 մլն դրամ, 34 հազար դոլար, 9 հազար եվրո, 1.5 մլն ռուսական ռուբլի:
Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմում է 328 հազար դրամ, ստացած փոխառությունները` 3 մլն դրամը, եւ 2 հազար դոլար: Բացի այս` նա անցած տարում «նվեր» է ստացել 150 հազար ռուսական ռուբլիի չափով: Թե ով է ՔԿԾ պետին ռուսական ռուբլիներ նվիրել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Բացի այս, նկատենք, որ ՔԿԾ պետը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ հատ «Kia Sorento» 3.8 մակնիշի ավտոմեքենա: Ի դեպ, 150 հազար ռուբլի «նվերի» մասին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ոչինչ նշված չէ:
Նրա կինը` Աննա Ավդալյանը, պակաս ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները կազմում են 1.5 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 1 մլն ռուբլի: Եւ սա այն դեպքում, երբ ՔԿԾ պետի կինը եկամուտի աղբյուր չունի: Համենայնդեպս, պաշտոնական հայտարարագրում նշված չէ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արտյոմ Մխոյանը ինչ նշանակվել է այս պաշտոնին, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները պարբերաբար բողոքի գործողություններ են կազմակերպում, անգամ երկու օրում երկու ինքնասպանություն եղավ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13879 դիտում
09:09 06-07-2018
Տավուշի նոր մարզպետը Kraz ու Gaz ունի, դրամական միջոցներ չունի, բայց 150 հազար ռուբլի նվեր է ստացել․ «Ժողովուրդ»
33457 դիտում
17:25 20-12-2019
Թիվ մեկ բանտապետը՝ «պլանի» օրինականացման մասին. armlur.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
7871 դիտում
09:08 13-02-2018
Ինչքան կաշառք է ստացել «Վանաձորի» բանտապետը. նախաքննության տվյալները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
610 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
853 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2185 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ