Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում և նրա համար նախապատվելի տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Հիշեցնենք, որ 46-ամյա Զիդանը մայիսի 31-ին ինքնակամ լքեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ ակումբը երեք անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգան, 2 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունը, 2-ական անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Իսպանիայի Սուպերգավաթը: