4162 դիտում
18:58 15-08-2018
Գյուղատնտեսության նախարարությունը կաջակցի կարկտահարությունից տուժած համայնքներին
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 15-ին Շիրակի մարզում էր: Նախարարը շրջել է օրերս կարկտահարությունից տուժած Ազատան համայնքի ցանքատարածություններում, ծանոթացել ստեղծված իրավիճակին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արթուր Խաչատրյանը փաստեց՝ կատարվում է վնասի հաշվարկ: Նախարարը վստահեցրել է, որ կառավարության աջակցությունը չի ուշանա: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/943939.html]«Արմենպրեսը»[/url]։
«Պետք է հիմա հաշվարկենք կարկտահարության վնասները, հաշվարկենք՝ հանրապետությունում բնական աղետները, որքան վնաս են պատճառել, համեմատենք պետության ֆինանսական կարողությունների հետ, որպեսզի հասկանանք, ինչ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում մեր գյուղացիներին: Պետք է գնահատենք և աջակցություն ցուցաբերենք գյուղատնտեսներին»,- նշեց նա՝ փաստելով, որ հանրապետությունում այս պահի դրությամբ վնասը կազմում է մոտ 6,5 միլիարդ դրամ:
Անցած տարի վնասը եղել է 12 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 30 մլրդ դրամ: Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախարարությունը կդիտարկի նաև գյուղացիների՝ վարկային պարտավորությունների հետաձգման խնդրանքը. «Պետք է նաև բանկերի հետ այս խնդիրը դիտարկենք և հասկանանք՝ արդյոք այդ հնարավորությունը կա»:
Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև գյուղատնտեսական ապահովագրությանը՝ նշելով, որ նախարարությունը փորձնական ծրագիր կիրականացվի հանրապետության 3 մարզում՝ Արարատ, Արմավիր և Շիրակ: Նախարարն այցելել է նաև Գյումրու սելեկցիոն կայան:
Նմանատիպ նյութեր
2165 դիտում
17:26 14-08-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդներ է տալիս կարկտահարությունից տուժած խաղողագործներին
1908 դիտում
14:49 17-07-2014
Կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնք կստանա օժանդակություն
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
952 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»