2165 դիտում
17:26 14-08-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդներ է տալիս կարկտահարությունից տուժած խաղողագործներին
Օգոստոսի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով վնասված խաղողի այգիների արագ վերականգնման և հաջորդ տարվա կայուն բերքատվության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում վազերի ուժեղ վնասվածության դեպքում էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել կամ խիստ վնասվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերը՝ տերևներով:
Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում այգին սնուցել` 150-200 կգ/հա ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 80-100 կգ/հա կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով:
Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը չի խրախուսվում, քանի որ այն կարող է խոչընդոտել շվերի փայտացումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ պայքարի հետագա աշխատանքները:
Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի՝ խորհրդակցելով մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում պետք է կատարել հիվանդությունների դեմ պայքարի համապատսխան միջոցատումներ:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4159 դիտում
18:58 15-08-2018
Գյուղատնտեսության նախարարությունը կաջակցի կարկտահարությունից տուժած համայնքներին
4612 դիտում
13:40 23-05-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողագործներին
1266 դիտում
11:11 26-11-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին ավարտել այգեթաղը
Այս բաժնից
859 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»