6981 դիտում
16:28 17-08-2018
Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/91678/]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը:
«Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է Գ. Բալասանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»