211652_close_icon
views-count9410 դիտում article-date 16:16 09-08-2018

Արցախից կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին. «Հանուն Արցախի» երիտասարդական կազմակերպություն

Արցախից կմասնակցեն իր վարչապետության 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախում գործող «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը: «Այսօր առավել քան երբևէ հայ ժողովուրդը միասնական է և Մայր Հայրենքիում սկսված քաղաքական իրադարձությունների հետ է կապում իր լուսավոր ապագան: Այս համատեքստում մեր համոզմամբ Արցախը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից, հատկապես որ վերջին փոփոխությունները, կարծեք թե, բախտորոշ շրջադարձ են ուրվագծում նաև բանակցային գործընթացի համար: Անե՛նք մեր քայլը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտնում է նաև, որ միջոցներ է հայթայթում Երևան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները:

Նմանատիպ նյութեր